
Հունվարի 26-ին, ժամը 18:00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շինարարների փողոց 9-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել՝ 1950 թ. ծնված Գ. Հ.-ի դին: