
Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Արցախը» պայմանագիր է կնքել 22-ամյա ուկրաինացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Միխայիլ Բաբիյեի հետ:
Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստը մասնակցել է «Արցախ»-«Ալաշկերտ» ստուգողական հանդիպմանը, դարձել գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Բաբիյեն «Արցախ» է տեղափոխվել ուկրաինական «Դնեպր Չերկասի» ակումբից: