Ալավերդցի քրեական հեղինակության գործը իրավապահ երկու կառույցների բախման պատճառ կդառնա. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ալավերդցի քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագի՝ Վահագն Աբգարյանի գործը առաջիկայում դառնալու է իրավապահ երկու կառույցների բախման պատճառ։ Շատ հավանական է, որ գործը Քննչական կոմիտեից տեղափոխվի Հատուկ քննչական ծառայություն, քանի որ նույն տեղեկությունների համաձայն՝ Վահագն Աբգարյանը մեղադրվում է նաև պաշտոնատար անձին կաշառք տալու մեջ։ Սա որպես առանձին հոդված դրված չէ մեղադրանքի հիմքում, սակայն հստակ նշված է պաշտոնատար անձին կաշառք տալու փաստը։ Իսկ երբ արդեն խոսք է գնում պաշտոնատար անձի մասին, գործը պետք է քննի ՀՔԾ-ն»։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս