«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունվարի 25-ից ուժի մեջ է մտել դատական նոր օրենսգիրքը. մեկնարկել են Բարձրագույն դատական խորհրդի, Երեւանի ընդհանուր իրավասության միասնական դատարանի ձեւավորման աշխատանքները: Հունվարի 30-ին վերջնականապես լրանում է ՍԴ անդամ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետը. «Թովմասյան Հրայրը կգնա նախ որպես ՍԴ անդամ, ապա՝ մարտի 23-ին, երբ կլրանա Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, կդառնա ՍԴ նախագահի թեկնածու, հետո` նախագահ»: Գագիկ Հարությունյանը, հավանաբար, կնշանակվի ԲԴԽ-ի նախագահի պաշտոնում, չնայած մեր աղբյուրն ասաց․ «Քանի չենք թռել առուն, հոպ չասենք»։
Քննարկվում են այլ անուններ եւս` Դավիթ Հարությունյան, Գեւորգ Կոստանյան, նույնիսկ՝ Տիգրան Մուկուչյան: Պակաս հետաքրքիր չէ նաեւ ԲԴԽ-ի անդամների թեկնածուների ցանկը: Ինչ վերաբերում է Երեւանի դատարանի ղեկավարին, ապա, ճիշտ է, Արման Մկրտումյանը ցանկանում է այդ աթոռին տեսնել իր հարեւան, սանիկ Ռուբեն Վարդազարյանին, սակայն մեր աղբյուրը դա վերջնական որոշված չի համարում․ «Մկրտումյանն ինքը դեռ պետք է մտածի իր աթոռը պահելու մասին»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: