«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««ՕՐՕ-ն քնած է, կարծես, հավերժական քնով ու այլեւս դժվար արթնանա»,- ասաց ՕՐՕ-ի համակիր, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը` ի պատասխան հարցին, թե ինչ են անում ՕՐՕ-ն ու նրա լիդերները։ «Անկեղծ ասած, կարծում եմ` ոչ մեկը չգիտի, թե ինչ է անում ՕՐՕ-ն։ Նախընտրական միավոր էր, ստեղծվեց, ապա չեղարկվեց»: Իսկ ինչո՞վ է զբաղված Սեյրան Օհանյանը։ «Չեմ կարող ասել` հանդիպումներ չեն լինում»: Հնարավո՞ր է արտախորհրդարանական ուժերի շարքում Արմեն Սարգսյանն ՕՐՕ-ին էլ հանդիպման հրավիրի: «Չեմ կարծում, չնայած իրեն շատ գնահատում եմ, իր հետ աշխատել եմ քաղաքապետի տեղակալ եղած ժամանակ։ Ինքը վարչապետ էր, երբ քաղաքապետ էր Վանոն։ Գավառամիտ չէր, Երեւանի ավերածություններին դեմ էր»: Ի՞նչ ավերածություններ: «Կանաչ գոտիների, առանց գլխավոր հատակագծի` կառուցապատման․․․ ասեմ` լավ որոշում էր իրեն նախագահի պաշտոնում առաջարկելը»: Էլ ընդդիմադիր չե՞ք: «Էս հարցում դիմադիր եմ»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: