«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների կայքում հրապարակվել է ՀՀ դատախազության 2018 թվականի գնումների պլանը: 2018 թ. հունվարի 22–ին ներկայացված պլանի համաձայն այս տարի դատախազությունը ԳՀ (գնանշման հարցում) գնման ընթացակարգով պատրաստվում է ավտոմեքենաների 250 անիվ գնել, որոնց արժեքները տարբեր են: Ըստ փաստաթղթի՝ անիվների գները սկսվում են 15 հազար դրամից և հասնում մինչև 40 հազար դրամի: Ընդհանուր առմամբ՝ անիվներ ձեռք բերելու համար պետական բյուջեից կծախսվի 6049000 ՀՀ դրամ:
Դատախազության գնման պլանի փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ իրավապահ կառույցը նախատեսում է 325 լրակազմ համազգեստ գնել: Համազգեստների ձեռքբերման համար կծախսվի 56681000 ՀՀ դրամ: Կառույցը նախատեսում է գնել ևս 12 լրակազմ համազգեստ, որոնցից յուրաքանչյուրն արժե 340450 հազար դրամ: 12 համազգեստների ձեռքբերման համար կծախսվի 4085400 ՀՀ դրամ:
Ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար 2018թ. դատախազությունը պատրաստվում է 31759000 ՀՀ դրամ ծախսել: Իսկ աշխատակիցների վերապատրաստման ծառայությունների համար կծախսվի 17066100 ՀՀ դրամ»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: