Այսօր էլ հայ զինվորը անսասան կանգնած է հայրենիքի պաշտպանության դիրքերում. Բակո Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա առթիվ: Հայոց փառապանծ բանակը ծնվել ու կոփվել է ազատության ու անկախության համար մղված անհավասար պայքարում, մեր քաջ տղաների խիզախության ու անձնազոհության շնորհիվ կերտել է նվիրական հաղթանակներ եւ փոխել պատմության ընթացքը: Այսօր էլ հայ զինվորը անսասան կանգնած է հայրենիքի պաշտպանության դիրքերում՝ շարունակելով հերոս պապերի ու հայրերի մարտական ավանդույթները եւ գործելով նոր սխրանքներ: Բանակը թանկ է յուրաքանչյուր հայի համար: Հարգարժա՛ ն Սերժ Ազատի, Այս տոնական օրը մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ու մեր ողջ ժողովրդին եւ մաղթում խաղաղություն, բարօրություն, նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ»:




Լրահոս