Ժիրայր Սէֆիլյանի գործով մյուս մեղադրյալը դիմել է Վերաքննիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժիրայր Սէֆիլյանի գործի անջատված մասով անցնող Արթուր Մովսիսյանը, որը անցած տարի` դեկտեմբերին, դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նրա պաշտպանը վերաքննիչ դատարանից պահանջում է արդարացնել Արթուր Մովսիսյանին: Այս գործը 2018 թվականի հունվարի 15-ին ՀՀ վերաքննիչ դատարանը ընդունել է վարույթ, իսկ թե որքանով կբավարարվի միջնորդությունը, ժամանակը ցույց կտա:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` ռազմական նշանակության շենք-շինություններ զավթելու նպատակով Արթուր Մովսիսյանն իր բնակարանում թաքցրել է հրազեն ու ռազմամթերք` այն փոխանցելով ժիրայր Սէֆիլյանի կողմից ստեղծված զինված խմբի մյուս անդամներին: Իսկ ահա Մովսիսյանը պնդում է, որ Սէֆիլյանին չի ճանաչում:




Լրահոս