Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այնպես չի, որ իրենք զենքերը վայր են դրել մեր հորդորով. եղել է շատ հստակ հրահանգ. Գառնիկ Իսագուլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թեեւ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները, ենթարկվելով ԱԱԾ կոչին, ինքնակամ լքեցին Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գունդը, այնուամենայնիվ իշխանությունները նրանց նկատմամբ պատժի մեղմացման որեւէ քայլի չգնացին: Ավելին` չի բացառվում, որ խմբի անդամները ենթարկվեն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ամենախիստ պատժամիջոցին:

«Ժողովուրդ» օրաթերթին իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուներից հայտնի դարձավ, որ քաղաքական հրահանգ է իջեցվել՝ խմբի անդամների մեծամասնության նկատմամբ կիրառել ամենախիստ պատիժը, այն է՝ ցմահ բանտարկություն:

«Ժողովուրդ» օրաթերթը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նրան չի հուզում` ինչ պատիժ կսահմանվի խմբի անդամներին: Ինչպես հայտնի է` իրադարձությունների ժամանակ Գառնիկ Իսագուլյանը եւս մի քանի անգամ հանդիպում ունեցավ խմբի անդամների հետ՝ համոզելով նրանց հանձնվել:

-Պարո՛ն Իսագուլյան, Դուք «Սասնա ծռեր» խմբի անդամներին հանձնվելու հորդորով դիմած անձանցից մեկն եք՝ Վիտալի Բալասանյանի հետ միասին: Խմբի անդամները հանձնվեցին՝ փոխարենը ակնկալելով, որ մեղմ պատիժ կլինի: Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչ պատիժ է նրանց սպասվում: Մեզ հասած տեղեկություններով` քաղաքական հրահանգ կա նրանց ցմահ ազատազրկման դատապարտել:

-Գիտեք` քանի որ դատական բուն գործընթացը սկսվել է, աշխատում եմ այդ գործի հետ կապված որեւէ մեկնաբանություններ չտալ: Նախ` առաջին հերթին տղաներին ավելորդ բաների մեջ չգցենք: Երկրորդ` մենք միշտ սխալ ենք մեկնաբանում: Ես միշտ խոսել եմ, որ «Սասնա ծռերի» գործողությունների ժամանակ տարբեր էտապներ կային: Երբ խոսում էին` զենքերը վայր դնեն եւ հանձնվեն, դա առաջին էտապի մասին էր խոսքը, որի դեպքում կարող էին լինել որոշակի քաղաքական գործընթացներ: Բայց վերջին էտապում, եկեք անկեղծ լինենք, սա գիտեն նաեւ տղաները, այնպես չի, որ իրենք զենքերը վայր են դրել մեր հորդորով եւ հանձնվել են: Ուղղակի եղել է շատ հստակ հրահանգ` այսօր վերջին օրն է, մենք չենք կարող թույլ տալ, որ Երեւանի կենտրոնում այսքան երկար շարունակվի ապօրինություն, եւ հատուկ ծառայությունները գնալու էին հատուկ գործողության, որի ժամանակ, ցավոք սրտի, ինչ-որ միջադեպեր կլինեին: Եվ դրա հիման վրա տղաները գիտակցեցին եւ զենքերը վայր դրեցին: Հավատացեք` որեւէ մեկը Հայաստանի Հանրապետությունում, առավելեւս` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որի հետ առիթ ունեցել եմ այս խնդիրներով զրուցելու, որեւէ քաղաքական պատվեր որեւէ մարմնի իրավապահ չի իջեցրել, առավելեւս` դատարանին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս