500 հազար դրամ կաշառքի գործը. դատական նիստի օրը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Սարգիս Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի հաշվառվելու եւ անձնագրավորվելու նպատակով 2014 թվականի մարտ ամսից մինչեւ նույն թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Աշտարակի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ Գոռ Քալանթարյանին անձամբ տվել է 500 հազար դրամ: Ս. Խուդոյանն այժմ կալանավորված է, գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Նրան մեղադրանք է առաջադրվել 312.1 հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է խոշոր չափերով»), 325 հոդվածի 1-ին մասով («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») եւ 329 հոդվածի 1-ին մասով («Պետական սահմանն ապօրինի հատելը»): Ս. Խուդոյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է հունվարի 31-ին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս