Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը շարունակում է զարմացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը շարունակում է զարմացնել պետական միջոցներով կատարած գնումներով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հիմնադրամը անցած տարվա դեկտեմբերի 29-ին պայմանագիր է կնքել Գյումրիի «Ցայգ» ընկերության հետ եւ ձեռք բերել կինո-տեսաֆիլմերի արտադրության ծառայություններ: Մասնավորապես հիմնադրամը պատվիրել է նշված ընկերությանը պատրաստել թվով 7 հատ 2D եղանակով անիմացիոն գովազդային տեսահոլովակներ` յուրաքանչյուրն առնվազն 90 վայրկյան տեւողությամբ:

Այս ամենի համար հիմնադրամը պետական միջոցներից ծախսել է 1 մլն 890 հազար դրամ: Թե կոնկրետ ինչի մասին են լինելու տեսահոլովակները, պաշտոնական փաստաթղթում որեւէ բան նշված չկա: Թեեւ այդ տեսահոլովակները գյուղատնտեսական թեմաներով են, բայց մյուս կողմից անհայտ է՝ դրանք ինչով կաջակցեն գյուղատնտեսության զարգացմանը: Համենայն դեպս, 2017թ. ընթացքում, ըստ պաշտոնական վիճակագրության, գյուղատնտեսության ոլորտում անկումը 3 տոկոս է կազմել:




Լրահոս