Ֆինանսների նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալը լուրջ ունեցվածք է կուտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆինանսների նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Գասպարյանը, պարզվում է, պետական պաշտոնը զբաղեցնելու հետ միաժամանակ, բավականին լուրջ ունեցվածք է կուտակել: Նա այս պաշտոնին նշանակվել է 2016 թվականին: Իսկ նախկինում ֆինանսների նախարարության մաքսային hսկողության վարչության մաքսասակագնային կարգավորման բաժնի պետն էր: Նա ՊԵԿ-ից դուրս էր եկել Գագիկ Խաչատրյանի հեռանալու հետ մեկտեղ:

Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` ունի մեկ բնակարան, երկու ավտոտնակ, BMW X5 4.8 IS մակնիշի ավտոմեքենա: Նրա փոխառությունները կազմել են 50 հազար դոլար: Այս պաշտոնյան հայտարարագրել է, որ ունի 8 մլն դրամը գերազանցող մետաղադրամների եւ ժամացույցների հավաքածու: Իսկ դրամական միջոցները կազմում են 15 մլն դրամ, 83 հազար դոլար եւ 31 հազար եվրո: Կ. Գասպարյանը որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը` ամսական 350 հազար դրամ:




Լրահոս