
Բաքվի կենտրոնում՝ «Մայիսի 28» մետրոյի կայարանի հարեւանությամբ, պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, վկայակոչելով ականատեսներին, քաղաքի կենտրոնում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում գազ է պայթել:
Հարեւանությամբ գտնվող խանութներն ու այլ օբյեկտները վնասվել են:
Ինչպես հայտնում է «Sputnik Ադրբեջան»-ը, հրդեհ է բռնկվել բնակելի շենքի առաջին հարկում տեղակայված խանութներից մեկում: