
Հրաձգության Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները Մյունխենում ընթացող միջազգային մրցաշարում։
Երեկ կրակագիծ մտած Մարիամ Միքայելյանը նույնպես անհաջող է հանդես եկել։ 10 մ հրացան մրցաձեւի կանանց պայքարում որակավորման փուլում նա զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը։
Գերմանիայում Հայաստանի հավաքականին միացել եւ մրցաշարին մասնակցել է նաեւ Իրինա Լաուերը։ Նույն մրցաձեւում Լաուերը որակավորման փուլում 79-րդն էր։
Առաջիկա օրերին Սեյրան Նիկողոսյանի գլխավորած թիմը կվերադառնա Հայաստան եւ կսկսի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը։ Այն հատկապես կարեւոր է պատանիների համար, քանի որ խաղարկվելու են Բուենոս Այրեսի պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր։