Ուկրաինացի սահմանապահները սահմանի մոտ հայաստանցի ապօրինի գաղթականների ընտանիքի են ձերբակալել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ուկրաինայի սահմանապահ ծառայությանը։
«Երկու տղամարդ ու մի կին` փոքր երեխայի հետ, ընթանում էին Անդրկարպատի մարզի Գուտա բնակավայրի եզրագծով։ Սահմանապահների ու ոստիկանների համատեղ խումբը կանգնեցրել է նրանց սահմանի մոտակայքում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գաղթականներն իրենց մոտ ոչ մի փաստաթուղթ չեն ունեցել, սակայն որպես ՀՀ քաղաքացի են ներկայացել։