
Այսօր առավոտյան շտապօգնության Կենտրոնական ենթակայանից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի։ Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ պարզվել է դիակի ինքնությունը, ով Երեւանի բնակիչ է, ծնված 1985 թ.։ Դիակի արտաքին զննությամբ դատաբժիշկը բռնության հետքեր չի արձանագրել։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երիտասարդի մահվան հանգամանքները, պատճառը։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել փորձանմուշներ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com կայքի հաղորդմամբ, մահացածը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի փեսան է, ով տարիներ առաջ դատապարտվել էր ազատազրկման՝ Վերնիսաժում կրակոցներ արձակելու և մի քանի հոգու հրազենային վնասվածքներ պատճառելու մեղադրանքով:
Տեսանյութը` shamshyan.com-ի: