ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ խնդիրների են իրականում հանդիպել «Ալեքս տեքստիլ»-ի բեռնատարները Ռուսաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրատվական կայքերում այսօր տեղեկություն տարածվեց, թե «Ալեքս տեքստիլ» ընկերության արտադրանքով բարձված բեռնատարները Ռուսաստանի Դաշնությունից հետ են ուղարկվել Հայաստան: Պատճառը ըստ հրապարակման` այդ ապրանքների բարձր արժեքն է, որոնք մրցունակ չեն ռուսական շուկայում:

Ի վերջո, ինչ է կատարվել իրականում. այս հարցի պատասխանը ArmLur.am-ը փորձեց ստանալ «Ալեքս տեքստիլ» ընկերության տնօրեն  Մարատ Մովսիսյանից:

Մարատ Մովսիսյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև ընկերության աշխատանքային գրաֆիկին՝ նշելով, թե գրաֆիկն ամբողջովին հագեցած է:

Ընկերության տնօրենի խոսքով, իրենց արտադրանքները բավական մրցունակ են, ավելին առաջիկայում նոր արտադրամասեր և նոր աշխատատեղեր են ստեղծվում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս