Արմեն Սարգսյանը լուրջ մարդ է իրոք: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Նա նշեց, թե վաղուց է ճանաչում Արմեն Սարգսյանին և կարծում է, թե աշխատանքից վախեցող չէ: Գրիգորյանը հիշեցրեց, որ այն ժամանակ, երբ երկիրը վատ վիճակում էր, նա չի վախեցել վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց:
Մանվել Գրիգորյանն անդրադարձավ նաև այն լուրերին, թե իրենք ունեն պաշտպանության նախարարի իրենց թեկնածուն: «Ով էլ լինի, պետք է ծառայի: Այսօր այնպիսի մարդ չկա, որ չծառայի: Դավիթ Տոնոյանի աշխատանքը պակաս չէ որևէ մեկից, նվիրված, գիտակից, ճանապարհ անցած տղայա» , – նշեց նա:
Նրա խոսքով, նախարարները ծառայում են երկրին և կապ չունի , թե ով է: