Այսօր՝ հունվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12: 30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա վարչական շրջանի Սվաճյան 34 շենքի բակում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարեգին Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Արտակ Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու փրկարարները շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 36 բնակարանի բնակիչ, 88-ամյա Սուրեն Հ.-ի դին:
Մանրամասները՝ այստեղ