
Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն: Նրան ուղեկցում էին Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը և Զորի Բալայանը: Արմեն Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշաքարին, սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանին Սերժ Սարգսյանը տեսնում է որպես ՀՀ չորրորդ նախագահ: Վերջինս դեռ չի տվել նախագահ դառնալու իր համաձայնությունը` նշելով, թե պատասխանը կասի տարբեր ուժերի հետ հանդիպելուց հետո: