Armenian text to speach

ՖՈՏՈ. Ավերել կանաչ գոտին և կառուցել կայանատեղի. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Երեւանի ավագանու կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն ահազանգում է, որ Շենգավիթ բժշկական կենտրոնի բակում գտնվող մոտ 3000-4000 մետր կանաչ տարածքը կարճ ժամանակում վերածվել է ավտոկայանատեղիի:

Արայիկ Հարությունյանի հայտարարությունում ասվում է.

«Ստորեւ բերված լուսանկարներն արվել են արբանյակի միջոցով եւ տեղադրված են Google Earth ծրագրում, որը թույլ է տալիս տեսնել 2000 թվականից ի վեր կոնկրետ տարածքում տեղի ունեցած լանդշաֆթային փոփոխությունները, ինչպես նաեւ շենքերի կառուցումը կամ հների ապամոնտաժումը:

Եվ ահա ստորեւ բերված լուսանկարներից հստակ երեւում է, որ Շենգավիթ բժշկական կենտրոնի բակում գտնվող մոտ 3000-4000 մետր կանաչ տարածքը կարճ ժամանակում վերածվել է ավտոկայանատեղիի, մինչդեռ այդ գոտում կային ծառեր, թփեր, նույնիսկ` լողավազան, որը ժամանակին գրավում էր հարակից շենքերի երեխաներին: Մի քանի մետր դեպի հարավ գտնվող հատվածում էլ` ավելի փոքր գոտում հայտնվել է կաթսայատուն` կրկին կանաչ գոտու փոխարեն:

Ավելին, սույն կենտրոնի ղեկավարությունը, կառուցելով նոր մասնաշենք, ամեն ինչ անում է, որ ցանկապատ տեղադրի Մանանդյան 9 շենքի հետնամասում` բնակիչների ուղիղ պատուհանների առաջ` շատ փոքր հեռավորության վրա: Նորմերով պատ տեղադրելու դեպքում այդ պատի գոյություն անիմաստ կլինի:

Չնայած բնակիչների բազմաթիվ բողոքներին, այդ կենտրոնի ղեկավարությունը շարունակում է «համոզել» նրանց: Ավելին, անցած տարվա նոյեմբերի կեսին այդտեղ առանց թույլտվության սկսվել էին պատի կառուցման աշխատանքներ, որոնք կանխվել են իմ կողմից:

Սույն լուսանկարների հետքերով պետք է պարզեմ, թե որ մարմինն է թույլ տվել ավերել մի ամբողջ կանաչ գոտի եւ կառուցել ավտոկայանատեղի եւ կաթսայատուն:




Լրահոս