Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ, քննվում է Արմենուհի և Լյովա Հ.-երի գործով քրեական գործը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ քույր և եղբայր ամբաստանյալները որոշել էին ամուսնացնել իրենց եղբորը` Անդրանիկին: Եվ իրենց եղբորը «մուրազին հասցնելու» համար քույր ու եղբայր որոշում են աղջիկ փախցնել:
Չարաշահելով իրենց կողմից ընտրված աղջկա վստահությունը` նստեցրել են նրան իրենց ավտոմեքենան և առանց մանրամասնելու` տարել իրենց մորեղբոր տուն:
Այստեղ աղջկան պահել են մինչև ուշ գիշեր և, տեսնելով, որ չի համաձայնվում դառնալ իրենց եղբոր կինը, վերադարձրել են տուն:
Արդյունքում քույր ու եղբայր հայտնվել են ամբաստանյալի աթոռին: