
Այսօր ժամը 18:00-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում նախատեսված է ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ:
Մի քանի պատգամավորներ արդեն ժամանել են: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ եկավ նաև Արմեն Սարգսյանը: Նրան դիմավորեցին ՀՀԿ խմակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան