
Քիչ անց տեղի կունենա ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ: ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Արմեն Սարգսյանին դիմավորեցին ՀՀԿ խմակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Հավելենք, որ ավելի ուշ տեղի կունենա Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումը տեղի կունենա ժամը 19:30-ին ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին: