
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ավելորդ չի համարում Ադրբեջանի նախագահին Երևանի տոնակատարություններին մասնակցելու հնարավորություն տալ: Հունվարի 29-ին հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսին այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարը` լրագրողի խնդրանքով արձագանքելով Բաքվից հնչած այն հատարարությանը, թե «իրենց համար չսպիացած վերք է 1918 թվականին Երևանը Հայաստանին տալը»:
«Առաջին անգամ չէ, որ նման հայտարարություններ են անում: Եղել են նաև հայտարարություններ այն մասին, որ Արցախը պատմական Ադրբեջանի տարածք է: Ես կարծում եմ, որ ավելորդ չէր լինի Ադրբեջանի ղեկավարին հնարավորոթյուն տալ գալ Երևանի 2800-ամյակի միջոցառումներին մասնակցելու, միգուցե տեղում պատմությանն ավելի մոտիկից ծանոթանա»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Մանրամասները` տեսանյութում: