Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը դեռ չի ավարտվել, սակայն կան պատգամավորներ, ովքեր արդեն դուրս են գալիս հանդիպումից: Պատգամավորներից առաջիններից է Կնյազ Հասանովը: Նա նշեց, որ հանդիպումը դեռ չի ավարտվել: Այն հարցին, թե ինչպես է ընթանում հանդիպումը, վերջինս պատասխանեց, որ հարցեր են տալիս, շնորհավորում են:
ArmLur.am-ի հետ զրույցում պատգամավորը ասաց, որ բարձրաձայնել է ազգային փոքրամասնությունների հարցը և հարցրել, արդյոք ուշադրություն կդարձնի նրանց խնդիրնրեին, ինչին Արմեն Սարգսյանը դրական պատասախան է տվել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: