
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամռանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»,- հաղորդում է «Tuttomercatoweb»-ը:
Անգլիական ակումբը հունիսին կփորձի գնել «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի տրանսֆերը:
Հնարավոր է, որ ակումբները փոխանակման կգնան. Ռոնալդուն կտեղափոխվի «Չելսի», իսկ Մադրիդի «Ռեալ» կգա «կապույտների» առաջատար Էդեն Ազարը: