Ինչ է բացահայտել ԱԱԾ-ն կեղծ դեղերի վերաբերյալ քննված գործերով. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանի հետ հարցազրույցը ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործերի ընթացքի մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է՝ ԱԱԾ-ում անցած տարի կեղծ դեղերի վերաբերյալ քննված գործերով հնարավոր եղե՞լ է արդյոք պարզել` ո՞րն է դրանց աղբյուրը, ո՞ւմ կողմից են դրանք հայտնվել շուկայում, եւ ո՞վ պետք է պատասխանատվություն կրի հասարակ քաղաքացիների առողջությանը հասցված վնասների համար:

-Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվել է «Պրեստանս» եւ «Ցեֆտրիաքսոն-Աստերիա» տեսակների դեղերը կեղծելու եւ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Նախ նշեմ, որ շուկայում հայտնված դեղերը եղել են քիչ քանակությամբ եւ համաձայն փորձագետների կողմից տրված եզրակացության` իրենց բաղադրությամբ համապատասխանել են նույնանուն իսկական (օրիգինալ) դեղերի օրինական նմուշների բաղադրությանը, իսկ կեղծ են համարվել, քանի որ փաթեթավորումը, դեղահատերի արտաքին ձեւը, տուփի գունային երանգները, տառերի չափսերը, ներդիր թերթիկները (ինստրուկցիան), ինչպես նաեւ առաջնային եւ երկրորդային փաթեթը տարբերվել են իսկական (օրիգինալ) դեղերից:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս