Ալավերդցի Վահագի ձերբակալության հետքերով. 6 քննիչ ազատվել է աշխատանքից. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունից մոտ 6 քննիչ է ազատվել աշխատանքից։ Քննիչների ազատումը կապված է վերջերս տեղի ունեցած աղմկոտ ձերբակալության հետ։ Ավելի կոնկրետ՝ Ալավերդցի հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործի հետ։ Մենք օրերս գրել էինք, որ Վահագն Աբգարյանի մեղադրանքում կա նաև պաշտոնատար անձին կաշառք տալու դրվագ։ Դա որպես առանձին հոդված դրված չէ մեղադրանքի հիմքում, սակայն հստակ նշված է պաշտոնատար անձին կաշառք տալու փաստը։ Հենց նույն դրվագով էլ անցնում են վերը նշված քննիչները, որոնք ազատվել են աշխատանքից»։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս