«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը, որ նախորդ շաբաթ մասնակցում էր Դավոսի տնտեսական համաժողովին, տարբեր երկրների պաշտոնյաների եւ գործարարների հետ հանդիպումների ժամանակ կոչ է արել Հայաստանում բիզնես գործունեություն սկսել: Սակայն Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե ՀՀ-ում հնարավոր չէ ազնիվ բիզնես սկսելը: «Եթե գտնվեն սփյուռքահայեր, որ այդ կոչին հավատան, նրանց վերջը կլինի դաժան, կամ նրանք պետք է պայմանավորվեն 50/50-ի կամ նույնիսկ 10/90-ի շուրջ,- ասել է նա՝ հավելելով,- ամեն ինչի հիմքում խաբեություն է դրված: Ինչպես հնարավոր կլինի Հայաստանում ազնիվ բիզնես դնել, եթե ընտրությունները կեղծվել են մինչեւ վերջին պահը, իսկ նոր Սահմանադրությունն էլ ստեղծվեց միայն նրա համար, որ Սերժ Սարգսյանը տարբեր տարբերակներով հարատեւ ղեկավարի երկիրը»»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: