
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ճանապարհային ոստիկանության «Լուսանշան» ՊՈԱԿ-ը, որը զբաղվում է մայրաքաղաքի փողոցների նշագծումներով, առաջիկայում կլուծարվի: Նշենք, որ այս կազմակերպությունը դեռեւս 2009 թվականից է իրականացնում Երեւանի ճանապարհային գծանշումները, երթեւեկության նշանների եւ լուսացույցների տեղադրման, պահպանման, սպասարկման եւ շահագործման աշխատանքները:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում բնականաբար մի քանի տասնյակ աշխատողներ են գործազուրկ դառնալու: Տեղեկացնենք, որ «Լուսանշան» ՊՈԱԿ-ն այս պահին ունի 90 հաստիք»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: