«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը չի ընդունել ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հրաժարականը, եւ հիմա վերջինս ստիպված է լինելու շարունակել պաշտոնավարումը:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ` Մանուկյանի հրաժարականն անակնկալ է եղել իշխանության ներսում: Եւ Սերժ Սարգսյանն Աշոտ Մանուկյանին հորդորել է դիմանալ եւս երկու ամիս, ու երբ ապրիլին ձեւավորվի նոր կառավարություն, նա «ազատ կարձակվի»: Ս. Սարգսյանը նպատակահարմար չի համարել կարճ ժամանակահատվածի համար նոր թեկնածու փնտրելը»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: