«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» խմբակցությունը այս պահի դրությամբ ՀՀԿ-ի կողմից երկրի նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ հանդիպման պայմանավորվածություն դեռ չունի։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ կհրավիրվի քաղաքական խորհրդի նիստ, և իրենց բոլոր պատգամավորները, քաղխորհրդի անդամները իրենց դիրքորոշումները կներկայացնեն, մոտեցումները կշարադրեն, որից հետո վերջնական որոշում կընդունվի, թե ինչ դիրքորոշում կունենա «Ծառուկյան» դաշինքը Արմեն Սարգսյանի վերաբերյալ։ Մելքումյանի փոխանցմամբ՝ խմբակցության բոլոր պատգամավորները հարցեր կունենան ՀՀԿ նախագահի թեկնածուին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: