Կադրային շարժերի սպասումներ են ամենուր. Արկադի Ղուկասյանը` ԱԱԽ քարտուղար. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կադրային շարժերի սպասումներ են ամենուր, սակայն դրանք գրեթե չեն լինելու, լրացվելու են միայն թափուր տեղերը: Մեր տեղեկություններով` ԱԱԽ քարտուղար կդառնա Արկադի Ղուկասյանը, թեեւ նա հերքում է լուրը, իսկ եղբայրը՝ Արեգ Ղուկասյանը, արձանագրում է․ «Ես նման տեղեկություն չունեմ»: Ուժային կառույցներում փոփոխություններ եւս չեն լինի։ Երեկ քրեակատարողական վարչության պետ նշանակվեց, ինչպեսեւ կանխատեսվում էր, պետի առաջին տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը։ Իսկ պաշտոնից ազատված Արթուր Օսիկյանը կփոխարինի թոշակի գնացող 63-ամյա փոխոստիկանապետին՝ Գագիկ Համբարձումյանին»։

Ավելի մանրամասն`  թերթի այսօրվա համարում:




Լրահոս