TASS գործակալությունը, հղում անելով ԱՄՆ-ի ֆիննախի մամուլի տեղեկագրին, հայտնում է, որ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին հինգ հաշվետվություն Է ներկայացրել նոր ազգային օրենքի կատարման մասին, որը նախատեսում Է պատժամիջոցների ռեժիմի խստացում Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ:
Ցուցակում, մասնավորապես, ներառվել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և կառավարության այլ անդամների անուններ, Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի, ՌԴ խորհրդի ներկայացուցիչ Վալենտին Մատվիենկոյի և Գոսդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի անունները:
Ինչպես ճշտվում Է հաղորդագրության մեջ, ԱՄՆ-ի իշխանության օրենսդիր ճյուղին Է ներկայացվել այսպես կոչված «կրեմլյան զեկույցը», հաշվետվություն այն մասին, թե ով Է նպաստում Իրանի հրթիռային ծրագրի զարգացմանը, եզրակացություններ «սուվերեն պարտքի եւ ածանցյալ լծակների» նկատմամբ պատժամիջոցների հնարավոր խստացման հետեւանքների վերաբերյալ, նկատառումներ արտասահմանում Միացյալ Նահանգների դեսպանություններում ֆիննախի աշխատակիցների դերի ընդլայնման մասին՝ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու նպատակով, ինչպես նաեւ ծանուցում ֆիզիկական անձանց թվի ընդլայնման մասին, որոնց վրա տարածվում են ԿԺԴՀ-ին վերաբերող սահմանափակիչ միջոցները:
Ըստ որում հրապարակվել Է սոսկ «կրեմլյան զեկույցը», որն, ինչպես պարզաբանել Է ֆիննախը, պատժամիջոցային ցուցակ չԷ: