Դաշնակցական Իշխան Սաղաթելյանի եղբայրը պաշտոն ստացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նշանակում է արել:

Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1150-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետը՝
Նաիրի Սաղաթելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։

Հիշեցնենք` մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ Կրթության պետական տեսչության նախկին պետ Արամ Կարապետյանը արձակուրդ էր մեկնել՝ այլևս չվերադառնալու ծրագրով: Նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ՀՅԴ-ական Նաիրի Սաղաթելյանը՝ ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանի եղբայրը:

Նա Լևոն Մկրտչյանի հրամանով շարքային տեսուչից նշանակվել էր տեսչության պետի տեղակալ:




Լրահոս