Ոչ կոմպետենտ. «Աջ ղեկ» նախաձեռնությունը փոխում է «ուղղությունը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աջ ղեկ» նախաձեռնությունը որոշել է տեղափոխել փետրվարի 4-ին հայտարարած բողոքի երթի օրը: Նրանք որոշել են պայքարել համընդհանուր թանկացումների դեմ, այդ իսկ պատճառով միանում է «Ելք» դաշինքի՝ փետրվարի 5-ին նախաձեռնած` ընդդեմ թանկացումների հավաք-երթին եւ իրենց միջոցառումն էլ անցկացնել այդ օրը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Գեւորգ Աճեմյանը: «Քանի որ ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն աջ ղեկանիվով մեքենաների ներմուծումն արգելող օրենքն արդեն ընդունել են, անիմաստ է գնալ եւ առաջարկություններ անել:

Օրենքն ընդունելուց առաջ պետք է ամեն ինչ արվեր: Մենք օրերս նախարարության հետ խոսելուց հետո հասկացանք, որ իրենք կոմպետենտ կառույց չեն, այդ իսկ պատճառով երթով գնացինք կառավարության դիմաց: Մի քանի րոպե հետո տեղեկացրին, որ վերահաշվառման արգելքը վերացվել է, որը մեր երկու գլխավոր պահանջներից մեկն էր: Այդ իսկ պատճառով մյուսին հասնելու համար պետք է դիմել վարչապետին»,- շեշտեց նա:




Լրահոս