ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Մանուկյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասները. ուզի-չուզի` պետք է աշխատի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը չի ընդունել ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հրաժարականը, եւ հիմա վերջինս ստիպված է լինելու շարունակել պաշտոնավարումը: Հիշեցնենք` հունվարի 18-ին հաստատվեցին լուրերը, որ Աշոտ Մանուկյանը հրաժարական է ներկայացրել: Բայց արդեն երեկ նախարարի խոսնակ Վասակ Թափրոշյանը տեղեկացրել էր, որ Մանուկյանը Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ զրույց է ունեցել, որից հետո հրաժարականի հարցը հանվել է օրակարգից:

«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ` Մանուկյանի հրաժարականն անակնկալ է եղել իշխանության ներսում: Եւ Սերժ Սարգսյանն Աշոտ Մանուկյանին հորդորել է դիմանալ եւս երկու ամիս, ու երբ ապրիլին ձեւավորվի նոր կառավարություն, նա «ազատ կարձակվի»: Ս. Սարգսյանը նպատակահարմար չի համարել կարճ ժամանակահատվածի համար նոր թեկնածու փնտրելը, եւ նախարարն էլ ընդառաջել է նրա հորդորին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս