Եղբայրը դանակը նետել է քրոջ ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 29-ին Այգեստան գյուղի բուժամբուլատորիայից հաղորդում է ստացվել ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ ոտքի ազդրի կտրած վերքով բուժօգնության է դիմել Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակչուհի` 2006թ. ծնված Գ.Մ-ն:

Պարզվել է, որ հունվարի 28-ին ժամը 12:00-ի սահմաններում Գ.Մ-ն տան հյուրասենյակում խաղալու ընթացքում հրել է եղբորը` 2008թ. ծնված Մ.Մ-ին, ով ի պատասխան, սեղանից վերցնելով դանակը նետել է քրոջ ուղղությամբ՝ պատճառելով նշված վնասվածքը:




Լրահոս