ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Տավուշի մարզում

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի խանութներից մեկում այսպիսի գրություն են փակցրել: Թերեւս այս ամենը փաստում է այն մասին, որ երկրում սոցիալական վիճակն այնքան ծայրահեղ է, որ խանութպաններն անգամ նման քայլի են դիմում: Նշենք, որ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է շուրջ 30%, իսկ ավելի կոնկրետ` երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ 3-ը համարվում է աղքատ:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտ բացելու համար ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ ներկայացնել բնակչի (երեխայի ծնող) կողմից:

Տիգրանուհի Հարությունյան (28 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Հարությունյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտ բացելու համար բնակիչը (երեխայի ծնողը) ԱԱՊ հաստատություն է ներկայացնում երեխայի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ծննդյան վկայական կամ ծնունդը հաստատող փաստաթուղթ): (Հիմք` 24.09.2008 թվականի N17-Ն հրաման):

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե երեխան բժշկական քարտ չունի, բժշկի կամ բուժքրոջ կողմից երեխայի անունով բացվում է նոր քարտ: Եթե տվյալ երեխայի համար նոր բժշկական հսկողության ամբուլատոր քարտ բացելն աննպատակահարմար է (երեխան այլ բուժհաստատությունում արդեն իսկ ունի ամբուլատոր բժշկական քարտ), ապա այցելուի անունով բացվում է համառոտ գրառումների թերթիկ:

 

 

ՀԱՐՑ. Ուզում եմ հասկանալ մկրտության եւ կնքահոր նշանակությունը: Ո՞վ կարող է լինել կնքահայր:

Արմինե Ասատրյան (31 տարեկան, նկարչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մկրտությունը Հայ Առաքելական Եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է: Այն կարեւորագույն նշանակություն ունի յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում, քանզի միայն մկրտվելով է հնարավոր ազատվել ադամական մեղքից, դուրս գալ մեղավոր իրականության սահմաններից, Երկնքի որդեգիրը եւ Աստծո ընտանիքի անդամը դառնալ: Մկրտությունը սոսկ ծես եւ արարողակարգ չէ. այն ճանապարհ է, խորհուրդ, որ Քրիստոս ինքն իր օրինակով փոխանցեց մարդկանց:
Ինչ-որ առումով մկրտությունը շարունակական գործընթաց է, որը կատարվում է մարդու հետ: Այս խորհրդով մարդը վերածվում է քրիստոնյայի: Եվ մանավանդ եթե մկրտվողը երեխա է, կնքահոր դերն այս ողջ գործընթացում խիստ կարեւոր է դառնում:
Կնքահոր դերը բոլորովին այլ նշանակություն ունի: Մեր հանրության մի զգալի մասը մոռացել է, թե ով է կնքահայրն ու ինչ առաքելություն ունի իր հոգեզավակի կյանքում: Շատ հայ ընտանիքների համար առավել կարեւոր է դարձել խորհրդի ձեւական կողմի պահպանումը, օգտագործվող պարագաների գեղեցկությունն ու շքեղությունը, մկրտությանը հաջորդող խնջույքի սեղանների առատությունը, կնքահոր նյութական ապահովվածության չափը: Կնքահայրը մկրտության սոսկ հարգարժան հյուրը չէ, այլ մկրտվողի հոգեւոր աջակիցը, նրան առաջնորդողը: Կարեւոր է, որ ապագա կնքահայրն ամուր լինի իր հավատում, պատրաստ լինի ուսուցանել, կրի քրիստոնեական արժեքներ, ունենա հոգեւոր գիտելիքներ:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե պատրաստվում եք մկրտել ձեր երեխաներին, եւս մեկ անգամ քննեք, թե ում եք պատրաստվում վստահել նման կարեւոր առաքելությունը:




Լրահոս