
Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական եւ պատականեկան հավաքականներն ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ Վրաստանում մասնակցում են միջազգային ուսումնամարզական հավաքի:
Մարզումների ընթացքում մրցավարական նոր կանոնների մասին սեմնար է անցկացրել օլիմպիական կարգի մրցավար Վլադիմիր Նուցուբիձեն: Հավաքին մասնակցում են նաեւ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի թիմերը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Թաթուլ Հովհաննիսյանը հայտնեց, որ ուսումնամարզական հավաքից հետո մեր ձյուդիոյստները կվերադառնան Հայաստան եւ կսկսեն պատրաստվել հանրապետության առաջնությանը:
Հայաստանի առաջնության արդյունքներով կձեւավորվեն երիտասարդական եւ պատանեկան հավաքականները, որոնք կմասնակցեն տարվա կարեւորագույն մրցաշարերին: Հովհաննիսյանի կարծիքով թիմերի կազմերը մեծ փոփոխությունների չեն ենթարկվի: