ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ ՔԿՎ նորանշանակ պետի ներկայացման ժամանակ Արթուր Օսիկյանը ներկա չէր. լարված հարաբերությունների հետևա՞նք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի առաջարկի հիման վրա պաշտոնանկ է արել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին: Միաժամանակ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱՆ ՔԿՎ պետ է նշանակվել այդ վարչության պետի տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2005թ-ից: Հատկանշական է փաստը, որ Օսիկյանի եւ Հովհաննիսյանի հարաբերությունները տեւական ժամանակ լարված էին. մամուլը բազմիցս անդրադարձել է այդ իրողությանը, թեեւ անձամբ Օսիկյանը 2015թ. «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում հերքել էր այս տեղեկությունները:

Պատահական չէ, որ երեկ, երբ նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀ ԱՆ ՔԿՎ աշխատակիցներին էր ներկայացնում նորանշանակ պետին, Արթուր Օսիկյանը ներկա չէր. գերադասել էր արհամարհել նոր պետի նշանակումը: Մեկ փաստ եւս. Սերժ Սարգսյանը ՔԿՎ պետի փոփոխությունների հրամանագիրը ստորագրել է հունվարի 28-ին՝ ոչ աշխատանքային օրով. համենայն դեպս, նախագահականի կայքում տեղադրված երկու փաստաթղթերն այդպես են թվագրված:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս