«Վերջում ներողություն խնդրեցին և հեռացան»․ Նիկոլ Փաշինյանի հետ կատարված միջադեպի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Քանի որ, ինչքան հասկացա, առավոտյան միջադեպի հանգուցալուծումը շատերը չէ, որ կռահել են, հարկ եմ համարում տեղեկացնել, որ թյուրիմացությունը հարթվել է հենց տեղում, երբ իտալացի ոստիկաններին փաստաթղթերով բացատրել եմ իմ ով լինելը:

Հրապարակածս նկարում՝ ոստիկաններին youtube-ում ցույց եմ տալիս իմ բանտարկության, դատավարության տեսանյութեր, այդ թեմայով հրապարակումներ միջազգային մամուլում:

Իհարկե, նրանք երկար պնդում էին, որ իրենց հետ գնամ ոստիկանություն, բայց բացատրեցի, որ չի լինի այդպես:

Ի վերջո, մոտ 30 րոպեների ընթացքում ճշտումներ անելով, վերջում ներողություն խնդրեցին եւ հեռացան:

Բայց ասեմ, որ բավական լուրջ օպերացիա էին կազմակերպել՝ մեծ թվով ոստիկանների եւ հատուկ ծառայությունների ներգրավմամբ: Երեւի մտածել էին, որ 2008-ից մինչեւ օրս Ինտերպոլից խուսափողը պետք է որ լուրջ հանցագործ լինի:)»։




Լրահոս