«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած բոլորն անհանգիստ ու անհամբեր սպասում են ապրիլին՝ ենթադրելով, որ խոշոր փոփոխություններ են լինելու կառավարման համակարգում, սակայն մենք տեղեկացանք, որ գրեթե ոչ մի փոփոխություն չի լինելու։ Բանն այն է, որ մինիմում-ծրագիրը մեկն է՝ Սերժ Սարգսյանի անցնցում, հարթ, վստահության մեծ ռեսուրսով վարչապետ նշանակվելը։ Ուստի բոլոր խնդիրների լուծումը հետաձգվել է մինչեւ տարեվերջ՝ ոչ մի առանցքային պաշտոնյա այս փուլում չի փոխվելու։
Բոլորով հաշտ-համերաշխ, ուրախ-զվարթ, առանց ավելորդ դժգոհների ու դժգոհությունների լուծելու են թիվ մեկ խնդիրը։ Բոլոր կառուցվածքային, կադրային, բովանդակային փոփոխությունները, տեղափոխությունները կկատարվեն տարեվերջին, երբ իշխանության հավերժացման հետ կապված կրքերը հանդարտված կլինեն, մանր-մունր բողոքի ակցիաները՝ ճնշված, եւ երկիրը կմտնի երկարատեւ թմբիրի շրջան»։
Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում