Հրայր Թովմասյանի ՍԴ գնալով՝ ԱԺ-ում տեղ է բացվում. ով կփոխարինի նրան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրայր Թովմասյանի ՍԴ գնալով՝ ԱԺ-ում տեղ է բացվում ՀՀԿ ցուցակի հաջորդ պատգամավորի՝ վիրահայ բանաստեղծ-ասմունքող, Մագնուս Կառլսենին շախմատի բլից խաղում հաղթած ախալքալաքցի Նորոյի (Թեւանյան) «մարդ» Տաճատ Վարդապետյանի համար: Հրայրի գնալով՝ թափուր է մնում նաեւ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղը: Հավակնորդներն են Գեւորգ Կոստանյանը եւ Ռուստամ Մախմուդյանը:

Սակայն վերջերս դոկտորական պաշտպանած Կոստանյանը հավակնում է վճռաբեկ դատարանի կամ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնին, եթե ինչ-ինչ պատճառներով Գ. Հարությունյանը չնշանակվի: Իսկ եթե Թովմասյանը նշանակվի ՍԴ շարքային անդամ եւ ընդամենը 23 օրից` մարտի 23-ին դառնա ՍԴ նախագահ, թափուր կմնա նաեւ ՍԴ անդամի տեղը»:

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս