Գնաճը չի շրջանցել կաթնամթերքի շուկան. այն կշարունակվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում մոլեգնող գնաճը չի շրջանցել կաթնամթերքի շուկան: Այստեղ գների բարձրացումը սկսվել էր դեռ նախորդ տարվա սեպտեմբերից. տարին չորային է եղել, անասնակերը չի բավարարել, եւ արդյունքում նվազել են կաթի արտադրության ծավալները: Նույն վտանգներն առկա են նաեւ այսօր: Մասնագետների պնդմամբ` այս տարվա տաք, միաժամանակ չոր ձմեռը չի կարող իր ազդեցությունը չունենալ գյուղատնտեսության ոլորտի վրա:

Ընդ որում, դեռ նախորդ տարվանից 20 տոկոսով բարձրացել է պանրի գինը, եւ հավանական է, որ այդ գնաճը շարունակվի նաեւ այս տարի. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանն ահազանգել է՝ ինչպես նախորդ տարի, այնպես էլ հիմա կկանգնենք կաթի, ապա պանրի դեֆիցիտի խնդրի առաջ: «Իրավիճակը շատ տխուր է»,- եզրակացրել է նա:

Ու մինչ կառավարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը փորձում են ձեւացնել, թե քայլեր են ձեռնարկում, ՀՀ քաղաքացիները շարունակում են դիմանալ գնաճի «հարվածներին»»:

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս