EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Love Animals Hate Hunters» հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:
Այս անգամ խոսքը գնում է «երկակի» կյանքով ապրող անձնավորության մասին: 37-ամյա Վոլոդյա Ղազարյանի լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ վերջինս ՀՀ ոստիկանության ծառայող է, սակայն ժամանակ առ ժամանակ սահուն կերպով վերածվում է «անխիղճ որսորդի»: Հենց այսպես էլ ինքն իրեն անվանում է երիտասարդ ոստիկանը: «Անխիղճ որսորդն» անգամ առանձին հաշիվ ունի սոցիալական ցանցում, որտեղ զետեղված են անհամար լուսանկարներ՝ թե՛ նրա առօրյան, թե՛ որսը ցուցադրող:
Պարզվում է, Ոստիկանության ծառայող «անխիղճ որսորդ» Վոլոդյա Ղազարյանը ապօրինի որսի սիրահար է: Ահա, թե ինչպես է վերջինս օրենք պահպանողից վերածվում օրենք խախտողի:
Համացանց բեռնված բազմաթիվ լուսանկարներն ապացուցում են՝ դրանց հեղինակն իսկապես «անխիղճ» է: Նա երկար տարիներ զբաղվում է «որսով», հատկապես՝ անօրինական: Բեռված են լուսանկարներ դեռ 2011թ.-ից: Ներկայացնենք դրանցից ամենաուշագրավները: Ինչպես տեղեկանում ենք՝ Կենդանաբանության ինստիտուտի, Ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի կենդանաբան գիտաշխատակիցներից, ստորև ցուցադրված լուսանկարում Անդրկովկասյան փասիան է, որը ներառված է թե՛ ՀՀ Կարմիր գրքում, թե՛ IUCN Կարմիր ցուցակում:
Հաջորդ լուսանկարում Կովկասյան մայրեհավ է, որը նույնպես վտանգված տեսակ է ու ներառված է ՀՀ Կարմիր գրքում, IUCN Կարմիր ցուցակում:
Լուսանկարներում հանդիպում ենք նաև սպանված խոշոր կաթնասունների, գիշատիչ թռչունների և անգամ կատվազգի գիշատչի:
Լուսան. Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է Արարատի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Բնակվում է անտառներում, անտառամերձ ժայռերում։ Սովորաբար այս կենդանատեսակը որսվում է մորթու օգտագործման կամ խրտվիլակ պատրաստելու նպատակով: Ն