
Երկար ամիսների ընթացքում քննվեցին բազմաթիվ անձինք, ովքեր առնչություն ունեցել կամ չեն ունեցել: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով օֆշորային սկանդալի հետ կապված հարցին, այս մասին նշեց ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը:
«Այդ ամենի ժամանակ ներկայացվեցին իմ պատասխանները համապատասխան բանկից, որից հետո ես հրաժարական տվեցի` թողնելով իմ բախտի որոշումը մեր իրավապահ մարմիններին: Ութ-ինը ամիս աշխատելուց հետո իրավապահ մարմինները բացահայտեցին, որ նման բանկում անգամ նման կազմակերպություն և հաշիվ չկային: Դրանից հետո ես ինձ թույլ տվեցի մասնակցել ընտրությունների», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: