Արդյոք «Հայ ազգային կոնգրեսը» կընդունի Արմեն Սարգսյանի հետ հանդիպելու առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հայտարարել է հասարակական-քաղաքական լայն շրջանակների հետ հանդիպելու ցանկության մասին: Ասել է, թե նա պատրաստվում է հանդիպումներ ունենալ ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական ուժերի հետ: Արդյո՞ք «Հայ ազգային կոնգրեսը» կընդունի Ա. Սարգսյանի հետ հանդիպելու առաջարկը` նկատի ունենալով, որ նախկինում նման դեպքերում ընդդիմադիր ուժը հրաժարվել է:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, հստակ պատասխան չի տվել` ասելով, որ այդ հարցը կքննարկեն հանդիպման առաջարկի դեպքում: «Կուսակցությունը կորոշի: Մեզ մոտ որեւէ որոշում միանձնյա չի ընդունվում»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Ա. Սարգսյանը չորս ամիս վարչապետ է եղել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, ըստ այդմ՝ հետաքրքիր է՝ նախկին թիմակիցները կհանդիպե՞ն միմյանց, թե՞ ոչ:




Լրահոս