Լուկաս Մոուրան ՊՍԺ-ից տեղափոխվեց «Տոտենհեմ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան ֆրանսիական ՊՍԺ-ից տեղափոխվել է Լոնդոնի «Տոտենհեմ», հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական թվիթերյան էջը:

25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը: Լուկաս Մոուրան «Տոտենհեմում» հանդես կգա 27 համարի խաղաշապիկով:

Ոչ պաշտոնական տվյալներով, տրանսֆերի արժեքը կազմել է 25 միլիոն ֆունտ ստերլինգ:

Մոուրան ՊՍԺ էր տեղափոխվել 2013 թվականին բրազիլական «Սան Պաուլուից»:




Լրահոս